Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
INTERNATIONAL NEWSՌուս զինծառայողները հետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ Մոսկվայի վրա իրականացված ամենամասշտաբային հարձակումը, հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Երեկվանից ի վեր բոլոր սահմանագծերում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ։ Դրանցից 450-ը՝ Մոսկվային մոտենալիս», — գրել է նա «Մաքս» հարթակում։
Քաղաքապետը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են խափանել Պետդումայի ընտրությունները, սակայն դա նրանց չի հաջողվել։ Նա նաև հայտնել է, որ մի քանի անօդաչու սարքեր հասել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածք, իսկ դրանցից մեկը հարվածել է բնակելի շենքի․ զոհեր չկան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ընթանում է խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների եզրափակիչ՝ երրորդ օրը։ Ինչպես ընդգծել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, թշնամիները չեն կարողանա խափանել քվեարկությունը։



