Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին
SPORTUFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի փայլուն հաղթանակը բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ։
Սպասված մենամարտը կայացել էր խառը մարտարվեստների (MMA) UFC 331 մրցաշարի երկրորդ գլխավոր իրադարձության շրջանակում։
«Արմանի օրինակն այն մասին է, երբ դու ձախողվում ես, բայց հետո վերադառնում ու ամեն ինչ անում ես այնպես, ինչպես հարկն է։ Նկատի ունեմ՝ այն ամենից հետո, ինչ նա արեց, ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել»,- նշել է Ուայթը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ դիմակայությունն ավարտվել էր հենց առաջին ռաունդում. հայ մարտիկն նոկաուտի էր ենթարկել մրցակցին։ Սա Արման Ծառուկյանի 11-րդ հաղթանակն էր անմիջապես UFC-ում և 24-րդը՝ պրոֆեսիոնալ կարիերայում։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



