Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ
SPORT«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի աստղային հարձակվող Լամին Յամալը հայտարարել է, որ մեծ ցանկություն ունի գլխավոր եվրոպական ակումբային մրցաշարում ուժերը չափելու Մադրիդի «Ռեալի» հետ։
«Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում։ Ես դեռ երբեք չեմ խաղացել նրանց դեմ այս մրցաշարում»,- երիտասարդ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու «Ռեալը» Չեմպիոնների լիգայում վերջին անգամ միմյանց հետ հանդիպել են 2010/11 թվականների մրցաշրջանում։ Այն ժամանակ հաղթեցին կատալոնացիները։
Նշենք նաև, որ իսպանական ֆուտբոլի առաջիկա «Էլ Կլասիկոն» կկայանա հոկտեմբերի 25-ին. Իսպանիայի Լա լիգայի հերթական տուրի շրջանակներում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Ռեալին»։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



