Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ
INTERNATIONAL NEWSԻրանի զինված ուժերը ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսեն հարվածել նախկինում հարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զենքի կիրառմամբ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր թիրախներն էլ այլևս նախկինը չեն լինելու։ Մենք ունենք նոր թիրախներ, որոնց ուղղությամբ դեռևս հարվածներ չեն հասցվել», - նրա խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։
Մոհեբին ընդգծել է, որ փոփոխությունները կվերաբերեն պատերազմի աշխարհագրությանը, կիրառվող զենքին և ռազմական տեխնիկային։
«Մենք մարտադաշտ դուրս կբերենք նոր հնարավորություններով նոր զենք, և աշխարհը կապշի», - նշել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



