MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվում
SOCIETYՌուսաստանում հայտնի MIXIT կոսմետիկ բրենդի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Օլեգ Պային դատարանը տնային կալանքի է ուղարկել։ Նա անցնում է առանձնապես խոշոր չափերով խարդախության գործով։
Գործի մանրամասները դեռ չեն հրապարակվել․ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ դրվագ է վերագրվում Պային, ինչ չափի վնասի մասին է խոսքը և արդյոք գործով այլ անձինք էլ կան։ Դատարանի որոշումը պետք է ուժի մեջ մտնի սեպտեմբերի 23-ին։
Հատկանշական է, որ MIXIT-ի նկատմամբ իրավապահների ուշադրությունը նոր չէ։ 2024 թվականի օգոստոսին խուզարկություններ էին իրականացվել ընկերության գրասենյակում, ինչպես նաև Պայի և ընկերության համահիմնադիր Ելենա Նազարովայի հասցեներում։ Այն ժամանակ որպես հնարավոր պատճառներ շրջանառվում էին հարկային խնդիրներն ու ընկերության ներսում երկարատև կորպորատիվ վեճը։
MIXIT-ը հիմնադրվել է 2014 թվականին և այսօր իր արտադրանքը ներկայացնում է շուրջ 32 հազար վաճառքի կետերում Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Ըստ «Կոմերսանտի» տվյալների՝ ընկերության 2025 թվականի մաքուր շահույթը կազմել է 3,5 մլրդ ռուբլի։ Past.am-ը հետևում է գործի հետագա զարգացումներին։



