Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ
LIFEԱմերիկացի հեռուստաաստղ, ծագումով հայ Քիմ Քարդաշյանը հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ էզոֆագիտ են ախտորոշել։ Այս մասին հայտնի է դարձել «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի թրեյլերում։
Կադրերում Քարդաշյա ը պատմում է կերակրափողի բորբոքման մասին, որից հետո նրան ցուցադրում են հիվանդասենյակում։ Ախտորոշումը անհանգստություն է առաջացրել հեռուստաաստղի ընտանիքում՝ նրա հոր՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հիվանդության պատմության պատճառով։
«Ինձ մոտ էզոֆագիտ կոչվող հիվանդություն են հայտնաբերել»,- ասել է Քարդաշյանը։
Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին՝ 59 տարեկանում, կերակրափողի քաղցկեղից։ Էզոֆագիտը և ուռուցքաբանական հիվանդությունը նույն ախտորոշումը չեն։ Միևնույն ժամանակ, կերակրափողի քրոնիկ բորբոքումը որոշ դեպքերում կարող է հանգեցնել լորձաթաղանթի փոփոխությունների, որոնք մեծացնում են քաղցկեղի զարգացման վտանգը։
Թրեյլերից պարզ չէ, թե որ փուլում է Քարդաշյանի հիվանդությունը։



