Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս
SOCIETYԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը:
«Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար: Դրանց արդյունքը երբեք կասկածի տակ չի եղել:
Կրեմլը լռեցրեց այլախոհությունը, արգելք դրեց միակ գրանցված կուսակցության վրա, որը դեմ էր դուրս եկել Ուկրաինայում իր պատերազմին, և փակեց ճանապարհը միջազգային ընտրական դիտորդների առջև:
Ռուսաստանում միայն ժողովրդավարության պատրանքն է մնացել։
Ես առաջարկել եմ միջոցներ ձեռնարկել ուկրաինական գրավյալ տարածքներում այս կեղծ ընտրություններին աջակցողների դեմ»,- գրել է Կալլասը:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի ընտրություններից հետո մշակվել է արձանագրությունների ավելի քան 83 %–ը, և «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85%-ը։



