Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից
INTERNATIONAL NEWSԵրկու մարդ տուժել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծության հետևանքով: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO), հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավի հետ կապված միջադեպի մասին։ Ռազմական իշխանությունները UKMTO-ին հայտնել են, որ նեղուց մտնող լցանավը խոցվել է անհայտ արկով։ Անձնակազմի երկու անդամ թեթև վնասվածքներ է ստացել», - տեղեկացրել են համակարգման կենտրոնից։
Այնտեղ հավելել են, որ նավը շարունակում է շարժվել դեպի հաջորդ նշանակման նավահանգիստ՝ սեփական ընթացքով։ Լրացուցիչ մանրամասներ, ներառյալ նավի անունը և գրանցման նավահանգիստը, չեն հաղորդվում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



