Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա
INTERNATIONAL NEWSԻրանի զինված ուժերը Հորմուզի նեղուցի վրա խոցել են ամերիկյան «MQ-1» անօդաչու թռչող սարք և «Orbiter» տիպի ժամանակակից հետախուզական ԱԹՍ։
Ըստ «Tasnim News»-ի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկուշաբթի առավոտյան տարածած հայտարարության մեջ նշել է, որ «ԱՄՆ ահաբեկչական զինուժին» պատկանող ևս մեկ MQ-1 ԱԹՍ խոցվել ու ոչնչացվել է Հորմուզի նեղուցի վրա՝ միջադեպից ընդամենը րոպեներ առաջ։
ԱԹՍ-ն խոցվել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի կողմից շահագործվող նոր և առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, որը հանդիսանում է երկրի միասնական հակաօդային պաշտպանության ցանցի մաս։
ԻՀՊԿ-ն «MQ-1»-ը բնութագրել է որպես առաջադեմ ԱԹՍ, որն Աֆղանստանի երկնքում 20 000 թռիչքային ժամ է գրանցել և ստացել «Ղանդահարի մսագործ» մականունը։
Հայտարարության մեջ նշվաջ է, որ «MQ-1»-ը մի քանի տարի առաջ հանվել էր ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերի ակտիվ շահագործումից և փոխարինվել «MQ-9»-ով, սակայն դրա մեծ թվով կորուստից հետո ԱՄՆ-ն ստիպված է եղել վերադառնալ «MQ-1»-ի կիրառմանը։



