Կոյուղու մեջ երկու մարդ է մահացել
SOCIETYՌուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում կոյուղու կոլեկտորի վրա աշխատանքներ իրականացնելիս երկու կոմունալ աշխատակից է մահացել։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ Բոր քաղաքի Մետալուրգով փողոցում։ Տարածաշրջանի աշխատանքի պետական տեսչության փոխանցմամբ՝ միջադեպը որակվել է որպես դժբախտ պատահար։
Դեպքի պատճառներն ու հանգամանքները ներկայում պարզվում են։ Պետական տեսչությունը համագործակցում է նաև համապատասխան իրավապահ և այլ մարմինների հետ։
Past.am-ի փոխանցմամբ՝ քննության արդյունքում պետք է պարզվեն նաև աշխատանքի անվտանգության պահանջների պահպանման հետ կապված բոլոր հանգամանքները։ Past.am-ը կհետևի հետաքննության հետագա ընթացքին։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



