Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ
INTERNATIONAL NEWSԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև, կան վիրավորներ, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Հայտնի է դարձել, որ Մանիսա նահանգի Տուրգուտլու շրջանի միջնակարգ դպրոցներից մեկի շենքի առջև անհայտ անձը հրազենից կրակ է բացել, ինչի հետևանքով վիրավորվել են աշակերտներ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է չորս աշակերտ։ Հարձակվողը անկանոն կրակոցներ է արձակել շրջապատի մարդկանց ուղղությամբ ուսումնական հաստատության շենքի առջև։
Ինչպես նշում է պարբերականը, դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության բրիգադներ։
Միջադեպի հանգամանքները և հարձակվողի ինքնությունը պարզվում են։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



