Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին
INTERNATIONAL NEWSՍեպտեմբերի 22-ի գիշերը ուկրաինական տասնյակ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Սամարայի մարզի վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։
«Թշնամին թիրախավորել էր արդյունաբերական ձեռնարկությունները։ Ցավոք, կան վնասված քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ մասնավոր տներ, ավտոմեքենաներ»,- գրել է Ֆեդորիշչևը:
Նա չի հստակեցրել՝ արդյոք հարձակման ընթացքում տուժածներ եղել են, սակայն հիշեցրել է հարվածների հետևանքների լուսանկարներ և տեսանյութեր հրապարակելու արգելքի մասին։
Սամարայում անօդաչուների թիրախը դարձել է Կույբիշևի նավթավերամշակման գործարանը։ Հարձակումից հետո այնտեղ ուժեղ հրդեհ է բռնկվել։ Ձեռնարկությունը պատկանում է «Ռոսնեֆտ»-ին և համարվում է տարածաշրջանի խոշորագույններից մեկը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



