ՌԴ-ն վերադարձրել է «Միստրալների» համար նախատեսված 1 մլրդ եվրոն
SOCIETY«Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավեր կառուցելու համար Ռուսաստանի կողմից տրամադրված գումարի հիմնական մասը հետ է վերադարձվել: Պատճառը համապատասխան պայմանագրի չեղարկումն է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով RNS-ին: Վերջինս հիմնվում է Մոսկվայում ռազմադիվանագիտական իր աղբյուրին:
«Գումարը կազմում է մոտ 1 մլրդ եվրո, որը հետ է վերադարձվել: Դա կատարվել է օպերատիվ, համապատասխան պայմանագրի չեղարկումից անմիջապես հետո»,-ասել է նա:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիական կողմը որոշել է Ռուսաստանի պահանջներին գնալ ընդառաջ, քանի որ չէր կարող «Միստրալները» վաճառել այլ գնորդներին՝ առանց Մոսկվայի համաձայնության:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



