«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկով
SPORTԼա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկով, հաղորդում է Sofascore-ը:
Իսպանիայի առաջնության մեկնարկային 7 տուրերում Ժոզե Մոուրինյուի թիմի ֆուտբոլիստները միջինը վազել են 83,46 կմ. դա վատագույն ցուցանիշն է 20 ակումբների մեջ: Առաջնության միջին ցուցանիշը 93,37 կմ է: Համեմատության համար, առաջատար «Բարսելոնայի» ֆուտբոլիստները միջինը 104,64 կմ են վազում խաղի ժամանակ, ինչը երկրորդ ցուցանիշն է: Այդ ցուցանիշով առաջատարն «Էլչեն» է (105,61 կմ), լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Աթլետիկոն» (103,59 կմ):
Լա լիգայի 7-րդ տուրից հետո «Ռեալը» 15 միավորով չորրորդ տեղում է:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



