Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ
CULTURE2026 թ. սեպտեմբերի 22-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Դաշինքի տնօրեն Վալերի ֆրելանին ներկայացրեց ALIPH-ի աջակցությամբ տարեսկզբին Մատենադարանում բացված Արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի արդյունքները: Մասնավորապես կարևորվել է հետազոտության ընթացքում բացահայտված նոր տվյալների գիտական իմաստավորման և միջազգայնացման անհրաժեշտությունը, արտասահմանյան փորձագետների ընդգրկման նպատակահարմարությունը:
Արա Խզմալյանը ներկայացրել է նաև գրավոր ժառանգության պահպանման ոլորտում Մատենադարանի դերակատարման ընդլայմանն ուղղված առաջիկա ծրագրերը:
Բարձր գնահատելով լաբորատորիայի գործունեությունը և վերջինիս զարգացմանն ուղղված առաջարկները` Վալերի Ֆրելանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Մատենադարանի միջազգային առաքելություններին և լաբորատորիայի շարունակական գործունեությանը:
Հանդիպումը նախաձեռնել էր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



