Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացները
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։
Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի մշտական շփումների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։
Կողմերը կարևոր քայլ են համարել նաև 2026 թվականի օգոստոսին Բիշքեկում կայացած Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Այս համատեքստում ընդգծվել է դիվանագիտության և երկխոսության, ինչպես նաև խաղաղության ու կայունության խթանման կարևորությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



