2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներ
SOCIETYՌուսաստանի Ադիգեայի Հանրապետությունում երկու տարեկան երեխան ընկել է բնակարանի հինգերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել։ Միջադեպի մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։
Դեպքը տեղի է ունեցել Մայկոպի Սպորտիվնայա փողոցում։ Իրավապահների փոխանցմամբ՝ երեխան տանը եղել է մոր հետ, սակայն մի պահ մնացել է առանց հսկողության։ Տղան բարձրացել է պատուհանագոգին, բացել պատուհանը և ընկել ներքև։
Ինչպես գրում է Past.am-ը, երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Դեպքի առնչությամբ նախաքննություն է իրականացվում՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները։
Past.am-ի փոխանցմամբ՝ երեխայի վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



