Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Գիտեմ, որ ինձ միշտ սպասում են. Էլլա Տարունց

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Էլլա Տարունցի հետ խոսել ենք ինքնաթիռից իջնելուց մի քանի ժամ անց. երգչուհին Երեւան է վերադարձել եվրոպական մի քանի երկրներում հյուրախաղերից:

Life.panorama.am-ի հետ զրույցում Էլլան նկատեց, որ արդեն հոգնել է ճանապարհորդելուց, բայց, իր խոսքերով, դա անխուսափելի է. «Մեր մասնագիտությունն է պահանջում անընդհատ հյուրախաղերի մեկնել, քանի որ արտերկրում ապրող մեծ թվով հայրենակիցներ ունենք: Անկեղծ ասած՝ արդեն հոգնել եմ անընդհատ ճանապարհներին լիենելուց, բայց ինչ արած, սա մեր աշխատանքի բնույթն է եւ պետք է ուրախ լինել, որ դրսում ապրող մեր հայրենակիցները սիրում ու սպասում են մեզ»,- պատմեց Էլլա Տարունցը:

Հետարքրվելով, թե առաջիկայում ի՞նչ նորություններով նրան կտեսնենք՝ երգչուհին նկատեց. «Այս պահին տեսահոլովակի ծրագրեր չունեմ, բայց նոր երգեր կան: Շարունակում եմ աշխատել ակումբում: Երեք տարի է, ինչ տեսահոլովակ չեմ նկարել եւ չեմ էլ պատրաստվում, որովհետեւ առանձնահատուկ ասելիք չունեմ ու այսօրվա դաշտն էլ կարծես թե իմը չէ, պետք է հանգստանամ, հետո էլի կգործեմ: Ճիշտն ասած, ես միշտ էլ աշխատել եմ հետեւյալ ռիթմով՝ պարբերաբար նոր աշխատանք եմ ներկայացրել, հետո հանգստացել, վերալիցքավորվել ու նորից նոր բան ներկայացրել: Ես սիրում եմ այս ոճով գործել ու ամենակարեւորը դադարների ընթացքում չեմ մոռացվում, ինչն ինձ ամենաշատն է ուրախացնում: Դա թերեւս խոսում է այն մասին, որ իմ արվեստի սիրահարները հավատարիմ են ինձ: Երիտասարդ տարիքում այս առումով վախ ունեի, իսկ հիմա խիղճս հանգիստ է, գիտեմ, որ ինձ միշտ սպասում են»:

Որպես դերասանուհի ներկայանալու կարգավիճակից էլ խոսելիս՝ Էլլա Տարունցը ասաց, որ շատ կցանկանար դրամատիկ կերպարներով էլ հանդես գալ. «Դերասանական արվեստն ինձ իսկապես շատ է հետաքրքրում, այն ես անում եմ սիրով: Այնպես է ստացվել, որ այսքան ժամանակ խաղացել եմ միայն հումորային նախագծերում, նաեւ «32 թատրոնի» հումորային կոմերցիոն ներկայացման մեջ. դա հավանաբար եկել է նրանից, որ ռեժիսորները, կազմակերպիչները ընկերներս են եղել եւ գիտեն, որ իրական կյանքում էլ հումորն ինձնից անպակաս է, բայց չեմ կարող չասել նաեւ, որ մեծ սիրով կցանկանայի որեւէ դրամատիկ դեր կերտել. Մարդիկ գիտեն իմ հումորով տեսակը, բայց գուցե չգիտեն նաեւ այն, ինչ կա ներսումս, ինչի շնորհիվ լուրջ ու դրամատիկ կերպարներն էլ կարծում եմ կհաջողեմ: Առհասարակ, ինձ թվում է դրամատիկ կերպարները ավելի լավ կխաղամ, դա իմ ճաշակին հենվելով եմ ասում»,- նշեց նա, իսկ հարցին, թե «Ֆուլ հաուսի»- նոր եթերաշրջանում կտեսնե՞նք արդյոք Էլլա Տարունցին, պատասխանեց.

««Ֆուլ հաուս»-ում ես հրավիրված դերասանուհի եմ, այսինքն՝ նախապես չեմ իմանում ես նկարահանվելու եմ, թե ոչ: Ընթացքում, եթե իրենց սցենարով իմ կերպարի անհրաժեշտությունը լինում է, հրավիրում են: Ինչ խոսք, եթե հրավեր լինի, կրկին մեծ սիրով կհամաձանվեմ, քանի որ նրանց բոլորիրն շատ եմ սիրում, նրանց հետ աշխատելն ինձ մեծ բավականություն է պատճառում»:

Դեռեւս միայն մայրիկի կերպարով հանդես գալու հեռուստատեսային հրավերները Էլլա Տարունցը բացատրում է հետեւյալ կերպ. «Ինչպես նշեցի՝ այսքան ժամանակ հրավերներ ստացել եմ ընկերներիս կողմից, ովքեր ինձ գիտեն նաեւ որպես մամա: Չգիտեմ, գուցե ինձ մամայի կարգավիճակում տեսնելն է նրանց գաղափար տվել, որպեսզի այդ դերում ինձ պատկերացնեն, ամեն դեպքում՝ ինձ դուր է գալիս: Ես կարողանում եմ մայրական սերն ու հոգեվիճակը նաեւ էկրաններից փոխանցել»:

Անդրադառնալով երգչուհու եւ նրա որդու հարաբերություններին՝ Էլլա Տարունցը պատմեց, որ հիվանդագին անհանգիստ ծնող չէ, բայց որդու ուսման, դաստիարակության եւ ճակատագրի հարցում շատ ուշադիր է.

«Որդուս հետ միշտ հաշվի եմ նստում, չեմ կառչում նրանից, գիտակցում եմ, որ որքան էլ իմ տղան է, բայց նա էլ առանձին մարդ է, ով ունի իր կյանքն ու որոշումները: Կարողացել եմ շահել նրա վստահությունն, ինչի արդյունքում մենք ոչ միայն մայր ու որդի ենք, այլեւ ընկերներ»,-  նշեց Էլլան եւ պատմեց, որ որդին արդեն երկու տարի է,  Հայաստանում չի ապրում.

«Տղաս մի շրջան ապրեց եւ սովորեց Բարսելոնայում, բայց մոտ օրերս կտեղափոխվի Նյու Յորք: Իրականում տղաս մասնագիտության առումով շատ փնտրտուքների մեջ էր՝ Հայաստանում սկզբում ընդունվեց Սլավոնական համալսարանի նախապատրաստական կուրս, հետո նաեւ դիջեյ էր ուզում դառնալ, այնուհետեւ գնաց ծառայության, իսկ վերադառնալուց հետո փոշմանեց եւ որոշեց ատամնատեխնիկ դառնալ: Հետագայում էլ ցանկացավ ատամնաբույժի մասնագիտությունն ունենալ եւ որոշեց կրթությունը շարունակել Եվրոպայում: Այս պահին էլ դեռ վերջնական որոշում չի կայացրել»,- պատմեց երգչուհին:

Նրա խոսքերով՝ տղան ուսումն ավարտելուց հետո կվերադառնա Հայաստան եւ նաեւ խոսեց որդուց հեռու ապրելու դժվարությունների մասին. «Ճիշտ է՝ ծառայության տարիներին ինչ-որ չափով սովորել էինք իրարից հեռու ապրելուն, բայց մեկ է, շատ դժվար է հեռու լինել: Հաճախ եմ այցելում իրեն, կարոտը փորձում ենք հաղթահարել, կարեւորը ունենք նպատակ՝ նա պետք է ուսում ձեռք բերի, որը ողջ կյանքի համար է: Տղաս ուսումն ավարտելուց հետո կգա Հայաստան, ամեն դեպքում այս պահին այդպես ենք ուզում, բայց չենք մոռանում, որ կյանքն անկանխատեսելի է»,- նկատեց նա:

Հարցին, թե որպես մայրիկ դեմ չի՞ լինի արդյոք, որ որդին այլազգի կին ունենա, Էլլա Տարունցը ծիծաղելով պատասխանեց.

«Կարծում եմ, տղաս հայ աղջկա կընտրի, բայց դեմ չեմ լինի, եթե այլազգի կին ընտրի. ինձ համար կարեւորը սերն է: Տղաս հայասեր է, բայց եթե օտարազգի աղջիկ ընտրի, ի՞նչ պետք է անեմ, կամ եթե ես ինձ համար օտարազգի ամուսին ընտրեմ՝ ով, ինչ պետք է անի: Ամեն դեպքում, ինձ համար էլ ավելի շատ հակված եմ ընտրել հայի, որովհետեւ հայ ազգի պես հումորով եւ ջերմ ազգ չկա. Այս դեպքում էլ կրկնվեմ՝ ամեն դեպքում կյանքն անկանխատեսելի է»:

Ի դեպ, երգչուհի նկատեց, որ իր ամուսնությանը որդին դեմ չի լինի. «Մի տարիք կար, որ տղաս դեմ կլիներ ինձ ամուսնացած տեսնել, բայց հիմա ոչ. արդեն հասուն մարդ է»,- ավարտեց երգչուհին:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026