Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր
INTERNATIONAL NEWSՂազախստանի Մանգիստաուի մարզում Ղազախստանի Ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ տասնինը զինծառայող է ընկել Կասպից ծով, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 3-ը փրկվել են, մնացածին որոնում են։ Այդ մասին հայտնել են հանրապետության Պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ ծով է տարվել 19 զինծառայող։ Այս պահին արձանագրվել է 9 զինծառայողի մահ։ 3-ը փրկվել են, այդ թվում՝ 1-ը հոսպիտալացվել։ Ընթանում են մնացածի որոնումները», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Զինծառայողների որոնման համար ներգրավված են ավիացիան, ինչպես նաև Ղազախստանի Պաշտպանության նախարարության և հանրապետության ԱԻՆ ստորաբաժանումները։
«Անհապաղ դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ծառայությունների ուժերն ու միջոցները։ Որոնողափրկարարական գործողությանը ներգրավված են Ռազմածովային ուժերի, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, ավիացիան և այլ համապատասխան ծառայություններ», – ասվում է հաղորդագրության մեջ։



