Օբամեյանգ. Քաթարից 10 միլիոն եվրոյի առաջարկ ունեի
SPORTԵրբ հանդես էի գալիս «Սենտ Էթյենում» տարեկան 10 միլիոն եվրոյի աշխատավարձով առաջարկ ստացա Քաթարից, սակայն որոշեցի մնալ Ֆրանսիայում, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
«Եթե 2012 թվականին ընդունեի այդ առաջարկը, ապա բարեկեցությամբ կապահովեի բարեկամներիս ամբողջ կյանքը, սակայն մենք որոշեցին մնալ Ֆրանսիայում, որտեղ ստանում էի ամսական 70 հազար եվրո: Հասկանում էինք, որ դեռ կհասցնեմ լավ վաստակել՝ ցուցադրելով ավելի բարձր մակարդակի ֆուտբոլ: Հաջորդ մրցաշրջանում «Սենտ Էթյենը» ցանկանում էր ինձ ուղարկել «Նյուքասլ»: Մենք որոշեցինք ընտրել «Բորուսիան», թեեւ առաջարկը ֆինանսական տեսանկյունից ավելի համեստ էր: Սակայն «Բորուսիան» հանդես էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, եւ ես լսեցի հորս՝ տեղափոխվելով Բունդեսլիգա»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է lequipe-ը:
Հիշեցնենք, որ Օբամեյանգը ճանաչվել է 2015թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: