Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
BLOGԱյսօր գրեթե բոլորը խոսում են ինքնիշխանությունից, սուվերենությունից, անկախությունից։ Բայց իմ տպավորությունն է, որ շատ-շատերը լավ չեն գիտակցում, ինչ է ինքնիշխանությունը։ Շատերիս մոտ տպավորություն է, որ ինքնիշխան նշանակում է, որ դու ինչ ուզում ես, կարող ես անել։
Ինքնիշխան պետությունը նշանակում է, որ քո պետության քաղաքական էլիտան է որոշում և կատարածում քո պետության և ժողովրդի ապագայի վերաբերյալ։ Բայց դա նաև նշանակում է, որ սխալ որոշումների պարագայում այդ նույն ժողովուրդն ու պետականությունը շատ ծանր գին կարող են վճարել, մինչև անգամ կարող է պետականությունը կանգնել կորստի վտանգի առաջ։
Հետևաբար, ինքնիշխան լինելը չի նշանակում, որ դու ինչ ուզում ես, կարող ես անել և հայտարարել, որ քանի որ մենք ինքնիշխան ենք, ինչ ուզենք՝ կանենք, ում հետ ուզենք՝ ընկերություն կանենք ու ուզուման կգնանք։ Եվ, մեծ հաշվով, մենք ենք մեր ճակատագրի տերը, հետևաբար մենք ենք որոշում, թե ինչպես պետք է ապրենք։ Էսպես կարող եք ասել, էպես կարող եք նաև անել։
Բայց մի բան պետք է այստեղ գիտակցել, որ եթե անգամ այդ ինքնիշխան պետության, ինքնիշխան էլիտաները սխալ հասկացան սեփական պետության պետական շահերը և սխալ դիրքավորվեցին աշխարհաքաղաքական իրավիճակում, այդ ինքնիշխան պետականությունը կործանվելու է՝ իր հետ կործանվելու նաև սեփական ժողովրդի հետ։
Հետևաբար, ես առաջարկում եմ ինքնիշխանությունից, սուվերենությունից խոսալուց զատ՝ նստենք խելքի տակ և կարողանանք հստակ հասկանալ՝ որոնք են մեր պետության շահերը և ովքեր են մեր պետության բարեկամները, ովքեր՝ մեր պետության թշնամիները, որ պետությունների հետ են մեր շահերը համընկնում, որ պետությունների հետ չեն համընկնում, որպեսզի կարողանանք մեր շահերը հարմարեցնել մեր բարեկամ պետությունների հետ։
Հակառակ պարագայում, ինքնիշխանություն ասելով, մենք կհասցնենք մի կետի, ցավոք սրտի, մենք հենց էդ ճանապարհով էլ գնում ենք, որ մեր իրական բարեկամները կդառնան մեզ համար թշնամիներ, իսկ մեր իրական թշնամիները կդառնան կեղծ բարեկամներ, ովքեր կօգտագործեն մեր ինքնիշխանությունը, կկործանեն մեր պետականությունը, ժողովրդին՝ հանուն սեփական գեոպոլիտիկական շահերի։
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ։ Դա նշանակում է, որ դու ունենաս սխալվելու սուվերեն իրավունք։ Եվ խելացի ժողովուրդները ու քաղաքական էլիտաները, որպես կանոն, այդ իրավունքը փորձում են չխախտել, որպեսզի սեփական պետությունը և ժողովուրդը, ինչ կանեն, կործանման վտանգի առաջ։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



