Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով
INTERNATIONAL NEWSՌուսաստանը ուշադիր հետևում և հաշվի է առնում, թե ինչ սպառազինություն կամ դրանց արտոնագրեր է ստանում ուկրաինական վարչակարգը, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այսպես է նա մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու այն պնդումները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իբր խոստացել է Կիևին արտոնագրեր տրամադրել Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռների արտադրության նպատակով։
«Զելենսկին հիմա շատ բան է խոսել: Մենք շատ ուշադրությամբ, բնականաբար, հետևում ենք տեղեկատվությանը, թե որ երկրները ինչ արտոնագրեր են տալիս, ինչ սպառազինություններ են մատակարարում, և այդ ամենը մանրակրկիտ կերպով հաշվի ենք առնում», - ընդգծել է նա։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



