Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
INTERNATIONAL NEWSՅակուտիայի Էլգինսկի ածխի հանքավայրում իրականացվող եռակցման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր։ Դեպքի հանգամանքները պարզվում են, հաղորդում է Սախայի Հանրապետության դատախազությունը։
Օպերատիվ տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին՝ հանքավայրի պահուստային պոմպակայանում զոդման աշխատանքներ իրականացնելու ընթացքում։
Դատախազությունը զոհերի հստակ թիվը դեռևս չի նշում։
Յակուտիայի դատախազ Սերգեյ Դյաբկինի հանձնարարականով Ներյունգրիի շրջանային դատախազությունը ստուգումներ է սկսել դեպքի առթիվ։
Գերատեսչությունից հայտնել են, որ ստուգման արդյունքներով, հիմքերի առկայության դեպքում, կձեռնարկվեն համապատասխան դատախազական արձագանքման միջոցներ։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



