Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ
INTERNATIONAL NEWSԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ։
Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է ԿԴՀ զինված ուժերի գլխավոր աուդիտորը. ուղևորների թվում եղել են նաև այլ զինվորականներ։
Զոհերի թվում կա 13 զինծառայող և չորս քաղաքացիական անձ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վթարի հանգամանքները դեռևս անհայտ են, իսկ թռիչքային տվյալների գրանցիչի հայտնաբերման մասին տեղեկություններ չկան։
Պատահարի ստույգ հանգամանքներն ու զոհերի վերջնական թիվը դեռ ճշտվում են։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



