Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
SPORTՈւԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի խմբային փուլի C լիգայի C2 խմբի երկրորդ տուրի՝ Հայաստանի և Մոնտենեգրոյի ազգային հավաքականների միջև հանդիպման մրցավարական նշանակումները։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Լուիս Մունուերան, ում եզրերում կօգնեն Դիեգո Սանչես Ռոխոն և Ադրիան Դիաս Գոնսալեսը։
Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միգել Սեսմա Էսպինոսան։ Տեսակրկնությունների համակարգի (VAR) գլխավոր մրցավարն է Վալենտին Գոմեսը, իսկ նրա օգնականը (AVAR)՝ Միգել Անխել Օրտիս Արիասը։
Խաղը կկայանա երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մրցավարի սուլիչը կհնչի 20:00-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



