Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ
SPORTԻսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը կիսվել է տպավորություններով Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Անգլիայի նկատմամբ արտագնա հաղթանակից (3:2) և խոսել իր հեղինակած գոլի մասին:
Հիշեցնենք, որ գոլառատ հանդիպումը կայացել է Լոնդոնի լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում, իսկ խաղը սպասարկել է իտալացի մրցավար Դավիդե Մասան:
«Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել պարտվողների շարքում չհայտնվելու համար: Այս մարզադաշտում խաղալը չափազանց բարդ է։
Մարզիչը մեզանից ակտիվ պրեսինգ է պահանջում: Ես միշտ ասում եմ, որ ցանկանում եմ առավելագույնս օգնել թիմին։ Լինում են պահեր, երբ կորցնում եմ կենտրոնացումս, բայց պատահում է նաև այնպես, որ խլում եմ գնդակը, մեն-մենակ դուրս գալիս դարպասապահի դիմաց և գոլ խփում:
Չեմ կարող ասել, թե առանց գնդակի խաղալիս մենք մեզ առանձնապես հարմարավետ ենք զգում, բայց մեզ չի էլ խանգարում, երբ գնդակը մրցակցի վերահսկողության տակ է լինում։ Մենք արագ թիմ ենք և դեմ չենք հակագրոհներով խաղալուն: Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում և դրանից առավելագույն օգուտ քաղել»,- «Բարսելոնայի» 19-ամյա աստղի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 29-ին՝ մրցելով Խորվաթիայի հավաքականի հետ։



