Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին
SPORTՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ։
Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը։Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի կանանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



