Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի Կալիմանտան կղզու ափերի մոտ «Virgo Transport 8» ուղևորատար նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, իսկ ևս 69 մարդ համարվում է անհետ կորած. այս մասին հայտնում է Kompas լրատվական պորտալը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի որոնողափրկարարական ազգային գործակալության (Basarnas) ներկայացուցիչ Սուդայանային։
«Ըստ ուղևորացուցակի՝ նավում եղել է 243 մարդ, որոնցից 174-ը հայտնաբերվել են։ Նրանցից 108-ը ողջ են մնացել, 66-ը՝ զոհվել, իսկ մնացած 69-ի որոնումները շարունակվում են», – հայտնել է Սուդայանան։
Նրա խոսքով՝ որոնողական աշխատանքներն ընթանում են արդեն 16-րդ օրը։ Փրկարարները ենթադրում են, որ որոշ ուղևորներ կարող են դեռևս գտնվել խորտակված նավի ներսում։
Որոնողափրկարարական նավի վրա գտնվող ջրասուզակներն ուղարկվել են վթարի վայր։
Սուրաբայայից Բանջարմասին ուղևորվող «Virgo Transport 8» նավը սեպտեմբերի 13-ի գիշերը վթարի է ենթարկվել Հարավային Կալիմանտան նահանգի ջրերում։
Basarnas-ը հայտարարել է որոնողական աշխատանքները ևս յոթ օրով երկարաձգելու մասին։



