Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան
BLOGԵրեկ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին մենք մեծ խմբով այցելեցինք Եռաբլուրի զինվորական պանթեոն՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու հայրենիքի ազատության համար նահատակված մեր եղբայրներին, և վերահաստատելու մեր հանձնառությունը՝ շարունակելու մեր պայքարն արդարության և մեր ժողովրդի իրավունքների վերականգնման համար։
Մեր այցելությանը զուգահեռ, Եռաբլուր էին գալըս բազմաթիվ քաղաքացիներ, հանրային գործիչներ, լրագրողներ, պանթեոնը ողողված էր խունկի բույրով և խոնարհված ծաղիկներով։ Բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը, ովքեր մեր եղբայրների կյանքը դրեցին զոհասեղանին, նրանց թիկունքում պատրաստվելով պարտության և հանձման։
Այսօր էլ նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին։ Ուստի մեր նահատակված հերոսների հիշատակը պահանջում է շարունակել պայքարը մեր երկրի ազատության և մեր ժողովրդի իրավունքների համար՝ աննահանջ և անկոտրում։ Հավերժ փառք մեր հերոսներին, Աստված զորավիգ մեր հայրենիքին ու նրա համար պայքարող ժողովրդին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



