Իրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim
INTERNATIONAL NEWSԻրանի ներկայացուցիչները պլանավորում են հակամարտությունը լուծելու համար Նյու Յորքում բանակցություններ վարել միջնորդների, այլ ոչ թե ամերիկյան կողմի հետ, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով իրանական աղբյուրին։
«Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրա պատվիրակությունը կհանդիպեն միջնորդների հետ՝ իրավիճակի զարգացման վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար։ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չկան», – հաղորդել է գործակալությունը՝ առանց նշելու, թե կոնկրետ ում հետ են կայանալու բանակցությունները։
Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները ամերիկյան կողմին ծրագիր են ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու համար։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է իրանական առաջարկը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



