Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 28-ին Օվալաձև աշխատասենյակում հայտարարել է, որ Վաշինգտոնը լավ գաղափար է համարում ամերիկյան սպառազինության վաճառքը Չինաստանին, սակայն նման առաջարկներ Պեկինին չի արել։
ՉԺՀ-ում ԱՄՆ դեսպան Դևիդ Փերդյուն Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդը ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին հարցրել է՝ արդյոք նա երբևէ կցանկանա ձեռք բերել ամերիկյան սպառազինություն։
Թրամփին խնդրել են մեկնաբանել այդ հայտարարությունը։
«Նման բան նախկինում երբեք չէի լսել։ <…> մենք իսկապես տեխնիկա ավելի լավ ենք արտադրում, քան նրանք (ՉԺՀ-ում), այնպես որ, գուցե, դա վատ գաղափար չէ։ Բայց մենք դա չենք քննարկել», — պատասխանել է ամերիկացի առաջնորդը։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



