ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները
ECONOMICSԿենտրոնական բանկի (ԿԲ) ղեկավար կազմի՝ խորհրդի անդամների, ֆինանսական հայտարարագրերում վերջին տարիներին տեղի են ունեցել էական փոփոխություններ: Որոշ ակտիվներ բազմապատկվել են, մյուսները՝ նվազել կամ ամբողջությամբ վերացել։ Արժեթղթերը դարձել են հայտարարագրվող միջոցների նկատելի մասը, աճել են նաև որոշ պաշտոնյաների ավանդներն ու տրված փոխառությունները։ Միաժամանակ նրանց տարեկան եկամուտները տասնյակ միլիոնավոր դրամների են հասնում, իսկ առանձին դեպքերում նույն հայտարարագրերում միաժամանակ առկա են խոշոր վարկեր, ներդրումներ և ֆինանսական այլ պարտավորություններ։
ԿԲ-ի ղեկավարումն իրականացնում է Խորհուրդը։ Վերջինս բաղկացած է ութ անդամից՝ ԿԲ նախագահից, նրա երկու տեղակալներից և հինգ խորհրդի անդամներից։ ԿԲ նախագահին և երկու տեղակալներին Ազգային ժողովն ընտրում է վեց տարի ժամկետով։ Խորհրդի մյուս անդամները Կենտրոնական բանկում այլ պաշտոններ զբաղեցնել չեն կարող։
Խորհուրդն է մշակում ԿԲ-ի ռազմավարությունը և կայացնում բանկի գործունեության համար առանցքային որոշումները։ ԿԲ-ի հիմնական նպատակների իրագործման շրջանակում Խորհուրդը որոշումներ է ընդունում դրամավարկային քաղաքականության և ֆինանսական համակարգի կայունության վերաբերյալ։ Այն նաև տրամադրում է բանկային գործունեության լիցենզիաներ, հաստատում ԿԲ-ի ռազմավարությունն ու բյուջեն, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը։
Ինչպե՞ս է փոխվել Մարտին Գալստյանի ֆինանսական վիճակը վերջին տարիներին
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վերջին տարիներին ավելացրել է իր ունեցած պարտքային և այլ արժեթղթերի ծավալը։ Ըստ հայտարարագրի՝ Գալստյանը դրանք ձեռք է բերել 2019թ․-ից սկսած: Եթե 2021թ․ տարեսկզբին դրանց ընդհանուր արժեքը 7 մլն 120 հազ. դրամ էր, ապա 2024թ․ տարեվերջին այն հասել էր 70 մլն 530 հազ. դրամի, իսկ 2025թ․ սկզբին՝ 141 մլն 270 հազ․, արդեն նույն տարվա վերջին՝ 114 մլն 70 հազ. դրամ։
Ավելացել են նաև արտարժույթով արժեթղթերը։ 2022թ․ Գալստյանը հայտարարագրել էր 73 հազ. դոլարի արժեթուղթ, իսկ 2025թ․ տարվա սկզբին ունեցել է 313 հազ․ 300 դոլարի, իսկ նույն տարվա վերջին՝ 218 հազ. 300 դոլարի արժեթուղթ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։



