Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի և Ճապոնիայի համատեղ «Keen Sword» զինվորական զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ից 29-ը Ճապոնիայի տարածքում և հարակից ջրային տարածքներում՝ ևս յոթ երկրի, այդ թվում՝ Ավստրալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ստորաբաժանումների մասնակցությամբ։ Ճապոնական կողմից դրանց կներգրավվի շուրջ 45,000 զինծառայող, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախատեսվում է նաև զորավարժություններին մոտ 40 ճապոնական ռազմածովային նավի և 250 ինքնաթիռի մասնակցություն։ Ամերիկյան զորախմբի թվաքանակի և կազմի մասին չի հաղորդվում։
Զորավարժությունների ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն մոտ 1,000 կմ հեռահարությամբ ճապոնական նոր «Տիպ-25» վերգետնյա տեղակայման շարժական հրթիռները: Երկու երկրների զինվորականները կմշակեն փոխգործակցությունը նման սպառազինությունների նշանառման և կիրառման ժամանակ, սակայն հրթիռների իրական արձակումներ չեն իրականացվի։
«Keen Sword» զորավարժություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ՝ հերթագայելով ամերիկա-ճապոնական «Keen Edge» հրամանատարաշտաբային զորավարժությունների հետ։



