ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի հրամանատարությունը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև կնքված զինադադարի համաձայնագրի խախտում է համարում սեպտեմբերի 21-ին ապառազմականացված գոտում տեղի ունեցած ականների պայթյունները։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
Սեպտեմբերի 21-ին ապառազմականացված գոտում, ենթադրաբար, ականների երկու պայթյունի հետևանքով երեք մարդ է վիրավորվել։ Ականատեսների վկայությամբ՝ նույն տարածքում ևս մեկ չպայթած ական կա։
«Քննության արդյունքների հիման վրա ՄԱԿ-ի հրամանատարությունը հանգել է այն եզրակացության, որ տեղի է ունեցել զինադադարի համաձայնագրի խախտում։ Հրամանատարությունն ընթացք է տալիս այս խախտմանը համաձայնագրով սահմանված մեխանիզմների միջոցով», — գործակալությունը մեջբերում է հրամանատարության տարածած հայտարարությունը։
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



