Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԱֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ինը և վիրավորվել 11 մարդ, X-ում հայտնել է «Թալիբան» կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։
Նրա խոսքով՝ Պակիստանի ուժերը ռմբակոծել են Կունար և Հելմանդ նահանգները, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ։
Մուջահիդը հավելել է, որ հարվածները նաև ավերել են երեք շենք։
Սեպտեմբերի 24-ին Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Քաբուլում Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Իսլամական Հանրապետության կողմից Ղանդահար, Հոստ և Պակտիա սահմանային նահանգներում օդային հարվածների պատճառով։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



