ԱՄՆ-ում մաhապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մաhացnւ ներարկումից հետո
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում մահապատժի դատապարտված կինը՝ Քրիստա Գեյլ Փայքը, ողջ է մնացել երկու մահացու ներարկումից հետո, մահապատիժը չի կայացել, հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով նրա փաստաբանին։
«Փայկը շարունակում է ողջ մնալ երկու մահացու ներարկումից հետո», – նշում է հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Փայքին պենտոբարբիտալի երկու չափաբաժին են ներարկել, սակայն նա շարունակում էր ողջ մնալ վերջին չափաբաժնի ներարկումից հետո՝ ավելի քան 40 րոպե անց։
Վկաներին դուրս են բերել մահապատժի գոտուց, որից հետո Թենեսի նահանգի ուղղտեսչական հիմնարկների դեպարտամենտը հաստատել է, որ Փայքը ողջ է մնացել։
Հիշեցնենք, որ Փայկը մեղավոր էր ճանաչվել 1995 թվականին 19-ամյա Քոլին Սլեմերի սպանության մեջ։ Հետաքննության վարկածով՝ Փայքն ու նրա 17-ամյա ընկերը զոհին խաբեությամբ տարել են անտառ, որտեղ մոտ կես ժամ խոշտանգել են նրան։Նա պետք է դառնար առաջին կինը, որը մահապատժի կենթարկվեր Թենեսիում ավելի քան 200 տարվա ընթացքում։



