Ֆիջիում փոթորկի զոհերի թիվը հասել է 29-ի
INTERNATIONAL NEWSՖիջիում մոլեգնած «Ուինսթոն» փոթորկի հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, զոհվել է 29 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նորացված տվյալները տարածել են տեղի իշխանությունները: Նաեւ նշվել է, որ ժամանակավոր տեղավորման կենտրոններում են մնում օթեւանից զրկված 8 հազարից ավելի մարդիկ:
Ֆիջիի իշխանությունները չեն բացառում, որ վերականգնողական աշխատանքները կտեւեն ամիսներ: Մի քանի կղզիներում փոթորիկն ամբողջ գյուղեր է ոչնչացրել:
«Ուինսթոն» ցիկլոնը փետրվարի 20-ին Ֆիջի էր բերել ուժգին քամիներ՝ ժամում մինչեւ 320 կիլոմետր պոռթկումներով, եւ մինչեւ 12 մետր բարձրության ալիքներով:
Սկզբնապես հաղորդվել էր 17 զոհվածների մասին: Տեղի լրագրողները փոթորիկը բնութագրել են որպես ամենահզոր տարերային աղետը երկրի պատմության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



