Իտալիան ԱՄՆ-ին թույլատրել Է Սիցիլիայի ռազմակայանից անօդաչուներ ուղարկել ԻՊ-ի դեմ
INTERNATIONAL NEWSԻտալիայի իշխանությունները համաձայնել են Սիցիլիայի Սիգոնելա ռազմակայանից ԱՄՆ-ի մարտական անօդաչու թռչող ապարատների ուղարկմանը՝ Աֆրիկայի հյուսիսում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերի պաշպանության համար: Փետրվարի 23-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իտալիայի պաշտպանության նախարարության մի աղբյուր:
Թույլտվությունը, որին ամերիկացի պետական պաշտոնյաները ձգտում Էին հասնել մեկ տարուց ավելի, տարածվում Է բացառապես պաշտպանական առաքելությունների վրա, նշում Է գործակալությունը:
Սիգոնելան ՆԱՏՕ-ի հանգուցային ռազմակայանն Է Սիցիլիայում, որտեղ ծառայում են շուրջ 2 հազար ամերիկացի զինվորականներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



