Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժն անվանել է հետաքրքիր միջադեպ՝ բացատրելով, որ մահացու ներարկման դեղամիջոցը չի գործել ընթացակարգի ընթացքում։
«Դե, դա հետաքրքիր միջադեպ էր», – ասել է Թրամփը, երբ լրագրողները խնդրել են գնահատել տեղի ունեցածը: Նա չի հստակեցրել, թե արդյոք պատիժը, այնուամենայնիվ, կիրականացվի՝ նշելով, որ այս մասին պետք է հարցնել տեղական իշխանություններին։
Թրամփը հավելել է, որ մահապատժի ընթացակարգը «չպետք է այդքան բարդ լինի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մահացու ներարկումից հետո։ Քրիստա Գեյլ Փայքը, ըստ տեղեկությունների, ծանր վիճակում է ներարկումներից հետո։ Իշխանությունները հրամայել են կասեցնել մահապատիժները նահանգում մինչև տարեվերջ։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



