Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին
INTERNATIONAL NEWSԵմենի հութիական ապստամբական «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նոր հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային և ևս երեք նահանգների վրա: Այս մասին հաղորդել է ապստամբների կողմից վերահսկվող SABA լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարձակումների թիրախը եղել են Սանան, ինչպես նաև Ամրան, Սաադա և Թաիզ նահանգները: Գործակալությունը չի հայտնել զոհերի կամ վնասների մասին։
Ավելի վաղ հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները 47 հրթիռային և օդային հարված են հասցրել Սաադա, Թաիզ և Ալ-Ջաուֆ նահանգներում գտնվող քաղաքացիական թիրախների վրա:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



