Ջոն Լենոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 35 հազար դոլարով
CULTUREThe Beatles բրիտանական խմբի նախկին մասնակից Ջոն Լենոնի մազափունջն ԱՄՆ-ի Դալլաս քաղաքի աճուրդում վաճառվել է 35 հազար դոլարով, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Heritage Auctions աճուրդի տանը:
Նախապես, աճուրդի տունը հաշվարկում էր մազափնջի համար ստանալ ընդամենը 10 հազար դոլար:
Խարտյաշ մազերի՝ 10 սմ երկարության մազափունջը կտրվել էր 1967-ին գերմանացի վարսավիր Կլաուս Բարուքի կողմից Համբուրգում, որտեղ Լենոնը նկարահանվում էր հակապատերազմական գեղարվեստական «Ինչպես ես հաղթեցի պատերազմը» ֆիլմում:
Բարուքը մազափունջը պահում էր իր մոտ որպես հիշատակ 50 տարի շարունակ:
Աճուրդի ներկայացուցչի խոսքով՝ դա նախկին բիթլի ամենաերկար պահպանված մազափունջն է, որը երբևէ աճուրդի է հանվել:
Այն գնել է բրիտանացի մի հավաքորդ:
Պատրաստեց Past.am-ը:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



