Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան
BLOG«Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված, իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն»:
Այս սնոտիաբանության հեղինակը ես չեմ՝ Նիկոլ Փաշինյանն է, ով փորձել է բացատրել, որ պետք է հավատալ խաղաղությանը, որպեսզի այն տեղի ունենա:
Դասական հիմարություն կլինի, եթե փորձեմ մեկնաբանել մանիպուլյացիաների և մարդկանց հիմարի տեղ դնելու նոմինացիայի գերաստղ Փաշինյանի մտավարժանքը:
Որքանով տեղյակ եմ, իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի: Այսինքն ստացվում է, որ իսլամական աշխարհի հազարավոր մզկիթներում, դարեր շարունակ խաղաղության ակնկալիքով արված աղոթքներն (սալաթ) անիմա՞ստ են եղել: Չէ՞, որ դրանից խաղաղություն չի եղել ու պատերազմները չեն դադարել: Թե՞ իսլամական աշխարհում չեն հավատում խաղաղությանը, բայց անիմաստ աղոթում են նրա համար:
Տասնյակ հազարավոր Քրիստոնեական եկեղեցիներում, դարեր շարունակ խաղաղության աղոթքներ են հչել, բայց միևնույն է՝ հարյուրավոր պատերազմների միջով են անցել: Ստացվում է, որ առանց հավատալու՞ են աղոթել խաղաղության համար:
Եվ ընդհանրապես, կա՞ աշխարհում հավատքի որևէ օջախ, որտեղ չեն աղոթում խաղաղության համար, կամ աղոթում են պատերազմի համար:
Իսկ իրականում, Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է: Այն ամբողջովին կախված է, նրանց թե աշխարհում հնարավոր կլինի՞ արդյոք պահպանել գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը: Արդեն խախտվում են համաշխարհային քաղաքականության բոլոր գրված ու չգրված տաբուները:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026



