Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն։
Սեուլի հայտարարության համաձայն՝ Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան պահպանում են բարձր մարտական պատրաստվածություն և սերտորեն փոխանակում են տեղեկատվություն Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների վերաբերյալ։
Ավելի վաղ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանային գոտում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով երեք հարավկորեացի զինծառայող վիրավորվել էր։ Սեուլը հայտնել էր, որ պայթյունը, ենթադրաբար, տեղի է ունեցել հյուսիսկորեական հետևակային ականի պայթյունի հետևանքով։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Հվան Շին Չուլը Փհենյանին մեղադրել էր զինադադարը խախտելու մեջ և հայտարարել հակաքայլերի ծրագրերի մասին։ Հյուսիսային Կորեան հերքել էր մեղադրանքները։



