ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանցի զինվորականները անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել «Новая почта» ընկերության լոգիստիկ կենտրոնին՝ Չեռնոմորսկում և տվյալների կենտրոնին՝ Օդեսայում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով, հարվածների համար օգտագործվել են «Герань» տեսակի անօդաչու սարքեր։ ՊՆ-ն նաև հրապարակել է կադրեր, որոնք նկարահանվել են հարձակումների ժամանակ։
Բացի այդ, Ռուսաստանի զորքերը ՖԱԲ-250 և ՖԱԲ-500 ֆուգասային ավիառումբերի կիրառմամբ հարվածներ են հասցրել անօդաչու սարքերի կառավարման կետերին և ուկրաինացի զինվորականների ժամանակավոր տեղակայման վայրերին ԴԺՀ-ում և Սումիի մարզում, հայտարարել են ՊՆ-ից։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



