Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում
INTERNATIONAL NEWSԻրանի բանակը նախատեսում է սկսել կամավորների ուսուցումը՝ «ազգային պաշտպանության» համար քաղաքացիների պատրաստման ծրագրի շրջանակում, հաղորդում է իրանական WANA լրատվական գործակալությունը։
Իրանի ցամաքային զորքերի պատրաստության և կրթության հարցերով հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ալիան-Նեջադը հայտարարել է, որ ծրագիրը կմեկնարկի Թեհրանում՝ երեք ուսումնական կենտրոններում։
Ըստ նրա, զինված ուժերի չորս տեսակների զինծառայողները կուղարկվեն հատուկ ընտրված մի քանի հարթակներ, որտեղ կամավորները նախ կանցնեն հիմնական զինվորական պատրաստություն, ապա կկարողանան շարունակել ուսուցումը ավելի առաջադեմ ծրագրերով։
Իրանի իշխանությունները չեն հստակեցրել, թե որքան քաղաքացի է նախատեսվում ներգրավել ծրագրում, և արդյոք այն կտարածվի երկրի մյուս շրջանների վրա։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



