ՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել և որսացել են Ուկրաինայի 343 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ԱԹՍ-ները խոցվել են Մոսկվայի տարածաշրջանի, Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Ղրիմի Հանրապետության տարածքում և Սև ծովի ջրերում։
ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերը հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են 08։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Մոսկվայի ժամանակով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրության մեջ ԱԹՍ-ները բնութագրել է որպես «ինքնաթիռային տիպի» անօդաչու թռչող սարքեր։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



