Yerevan, 06.October.2026,
00
:
00
BREAKING


«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հրաշալի տղա էր իմ Գոռը։ Հոգատար էր եղբոր ու քրոջ նկատմամբ, տան ավագն էր, օգնում էր ինձ ամեն հարցում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Գոռի մայրիկը՝ տիկին Իրինան։

Գոռը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լճավան գյուղից է։ Հաճախել է գյուղի դպրոցը։ Այդ տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին դպրոցում գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Բազմաթիվ մրցույթների է մասնակցել, մասնավորապես՝ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին։ Զուգահեռ նաև սպորտով էր զբաղվում։ Մեզ մոտից գնում էր Վարդենիս, մարզվում էր»։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Գոռն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան (հիմա՝ ռազմական ակադեմիա)։ «Եղբայրս էլ էր ուսանել այդ համալսարանում, կարծես նրա օրինակն ունենալով՝ ընտրեց զինվորականի մասնագիտությունը։ Այնտեղ ևս շատ լավ առաջադիմություն է ունեցել, դասախոսներն իր մասին այնքան դրական են արտահայտվում, որ անգամ նկարագրելու չէ»։

Համալսարանն ավարտելուց հետո, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի հրամանատար, ծառայության է նշանակվել Քարվաճառում։ «Բոլորը զարմացել էին, որ Վարդենիսին մոտ է ծառայության նշանակվել։ Երբ ինձ զանգահարեց և ասաց, որ Քարվաճառում է ծառայելու, ես էլ սկզբում չհավատացի։ 2020 թվականի օգոստոսի 27-ին անցավ ծառայության։ Մեկ ամիս հետո սկսվեց պատերազմը։ Առավոտյան արթնացանք, անգամ երկնքին նայելով՝ հասկանում էիր, որ ինչ-որ բան է կատարվում։ Անտանելի աղմուկ էր լսվում։ Սկսեցինք զանգել Գոռիս, անհասանելի էր։ Երեք օր իրենից լուր չունեինք։ Վարդենիսի հոսպիտալ գնացինք, որևէ լուր չունեինք Գոռիցս։ Երեք օր տղայիցս լուր չունեինք, երբ այդ օրը հոսպիտալից տուն եկանք, մեր բոլոր հարազատները, հարևանները տանն էին։ Ամուսինս, մարդկանց տեսնելով, կարծես մտածեց, թե ինչ-որ բան է եղել, ու մեզ չեն ասում։ Առանց որևէ խոսք ասելու տանից դուրս եկավ։ Երեկոյան Գոռս զանգահարեց։ Ինձ ասաց, որ ամեն ինչ լավ է, ուղղակի հեռախոսը լիցքավորում չուներ. «Մա՛մ, մենք լավ ենք»։ Եվ զանգն անջատեց։ Գոռիցս լուր ունեի, ամուսնուցս լուր չունեի։ Գոռիս զանգից մի քանի ժամ հետո զանգեց ամուսինս, ասաց, որ Քարվաճառում է։ Ամուսինս 1990-ականների պատերազմին է մասնակցել։ Պատերազմի ժամանակ Գոռիս հետ խոսում էինք, իսկ ամուսնուցս և եղբորիցս, որը ևս Քարվաճառում էր, մի քանի օր տեղեկություն չունեինք։ Գոռս ասում էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Պատերազմի օրերին նա ամբողջ ընթացքում եղել է Քարվաճառի դիրքերում: 44-օրյա պատերազմին իր կրած հագուստը և կոշիկները մինչև հիմա պահում եմ։ Ասում էր. «Մա՛մ, սրանք պատմական շոր ու կոշիկներ են, գիտե՞ս, թե 44 օր ինչեր են տեսել»»։

Պատերազմի ավարտից հետո Քարվաճառում ծառայող տղաներին տեղափոխում են Զոդի զորամաս։ «Այդ ժամանակ իր պաշտոնը բարձրացրեցին, նա արդեն 1-ին հրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի հրամանատարն էր։ Անընդհատ խնդրում էի դուրս գալ ծառայությունից, վատ կանխազգացում ունեի։ Սիրած աղջիկ ուներ, մանկուց էին իրար ճանաչում։ Գոռս ասում էր՝ դիրքերից իջնեմ ու նշանվեմ։ Նաև ասում էր. «Սա իմ վերջին դիրք բարձրանալն է, դիրքերից իջնելուց հետո դիմում եմ գրելու, ծառայությունից դուրս գամ»։ Ամեն անգամ նման որոշում էր կայացնում, բայց դիրքերից իջնելուց հետո ասում էր. «Մա՛մ, այնքան տղաներ զոհվեցին, ես ո՞նց դիմում գրեմ ու ծառայությունից դուրս գամ»։ Անընդհատ դա էր կրկնում և անընդհատ հետաձգում դիմում գրելը»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմանների վրա Ադրբեջանի հերթական հարձակումն էր։ «Առաջին հարվածը կարծես իմ սրտին կպավ։ Գոռս Զոդում էր ծառայում, մյուս տղաս՝ Ալբերտս, Շուռնուխում։ Առաջին հարվածի ժամանակ տանից դուրս եկա ու սկսեցի գոռալ՝ Գոռս, Գոռս։ Երկնքից կրակ էր թափվում։ Ամուսինս մեքենայով գնաց Վարդենիսի կողմը, բայց ճանապարհն արդեն փակ էր»։ Մայրիկը նշում է՝ Գոռն այդ օրը չպետք է դիրքեր բարձրանար. «Բայց հրաման է գալիս, տղաների մի խմբին իջեցնում են դիրքերից, մյուսներին՝ բարձրացնում»։

Առավոտյան չորս անց կես է Գոռը զանգել մայրիկին։ «Բարձրախոսով էինք խոսում, ասաց, որ ամեն ինչ լավ է, բայց երկար խոսել չի կարող ու հեռախոսն անջատում է։ Մի քանի ժամ անց հաղորդագրություն էր ուղարկել՝ ես լավ եմ։ Կռիվը մի փոքր հանդարտվել էր, բայց իմ զանգերը Գոռին անպատասխան էին մնում»։ Իսկ հետո մայրիկին հասնում է որդու զոհվելու բոթը, չնայած սկզբում փորձում են նրան համոզել, որ որդին վիրավորվել է։ Բայց տիկին Իրինայի սիրտն արդեն իսկ վատագույնն էր կանխազգացել՝ իր Գոռն այլևս չկա։

Սեպտեմբերի 13-ին Զոդի մարտական դիրքում Գոռն իր վաշտի անձնակազմի հետ դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ թույլ չտալով հակառակորդի ներթափանցումը մարտական դիրքեր։ Զոհվել է նույն օրը Զոդի դիրքում՝ հակառակորդի արկի հարվածից։

Մայրիկը պատմում է՝ Գոռը եղել է հրամանատարական դիրքում։ «Երբ տեսել է, որ կռիվն ուժգնանում է, և հակառակորդը ցանկանում է ճեղքում իրականացնել ու առաջանալ, հրամանատարական դիրքում թողնում է դասակի հրամանատարին և երկու զինվորի, որպեսզի դիրքը հսկեն, և ինքը գնում է օգնության մյուս տղաներին։ Հասնում է վտանգավոր հատված, կռիվ են տալիս և վեց հոգով դիմադրություն ցույց տալիս։ Պատմում են՝ թշնամին անթիվ-անհամար էր։ Զինվորներից մեկը զոհվում է, նաև վիրավորներ են ունենում։ Երբ կռիվը մի քիչ հանդարտվում է, Գոռս զոհված զինվորին դուրս է բերում ապահով վայր, կապ տալիս, տեղեկացնում, որ զոհ և վիրավորներ ունեն, օգնություն է խնդրում։ Տղաները վիրավորներին ևս դուրս են բերում անվտանգ հատված, Գոռն առաջին օգնություն է ցույց տալիս, վիրակապում նրանց։ Սպասել են շտապօգնության մեքենային, բայց մեքենան չի կարողացել վերև բարձրանալ։ Վիրավորին իրենց հրամանատարական կետ տեղափոխելուց հետո այնտեղից դուրս գալիս են լինում, ականանետով հարվածում են, և երեք տղաները, այդ թվում՝ Գոռս, զոհվում են»։

Ապրելու ուժի մասին. «Իմ երեխաներին նայելով՝ հասկացա՝ պետք է ուժեղ լինել և ապրել։ Գիտեի, որ եթե ես էլ չլինեմ, իրենք ավելի են կոտրվելու»։

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Ծառայության ընթացքում ստացած մեդալները և պատվոգրերը մնացել են Քարվաճառում, ավաղ, 44-օրյա պատերազմի ավարտից հետո դրանք չեն կարողացել դուրս բերել։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration