Yerevan, 06.October.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com–ը «Ինչո՞ւ է Հայաստանը փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը կանգնած է քաղաքացիություն շնորհելու գործընթացում լուրջ փոփոխությունների շեմին։ Վերանայվում է հայկական ծագում ունեցող անձանց համար անձնագիր ստանալու պարզեցված կարգը. իշխանություններն առաջարկում են ներդնել բնակության վայրի պարտադիր պահանջ։ Այս նախաձեռնությունն արդեն իսկ լայն հանրային քննարկումների տեղիք է տվել։

Իշխանությունների ծրագիրը հավակնոտ է։ Օրենսդրական առաջարկվող փոփոխությունների համաձայն, հայկական անձնագիր ստանալու ճանապարհը զգալիորեն կերկարի։ Արտերկրում բնակվող հայերը նախկինում կարող էին օգտվել պարզեցված ընթացակարգից՝ առանց երկիր այցելելու անհրաժեշտության, այժմ նրանցից պահանջվելու է օրինական հիմքերով բնակվել Հայաստանում։

Հարկ է նշել, որ քաղաքացիության կանոնների այս վերանայումն առաջին քայլը չէ այս ուղղությամբ։ Մի քանի ամիս առաջ իշխանությունները հաստատեցին ընտրական իրավունքի սահմանափակումներ՝ սահմանելով խիստ շեմ. խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին քվեարկելու իրավունքը վերապահվեց միայն այն քաղաքացիներին, ովքեր նախորդ երկու տարվա ընթացքում փաստացի բնակվել էին Հայաստանում առնվազն 366 օր։ Այս օրենսդրական փոփոխությունները Երևանի ուղղակի արձագանքն էին արտերկրից (հիմնականում Ռուսաստանից) ընտրողների կազմակերպված տեղափոխման մասին հաղորդումներին։ Փոփոխությունների նախաձեռնողները ձգտում էին կանխել «ավտոբուսային քվեարկության» պրակտիկան, երբ երկրում չբնակվող և առօրյա իրողություններից կտրված անձինք կարող էին ուղղակիորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Կառավարությունում փորձել են բացատրել հայկական քաղաքացիության հայեցակարգի փոփոխությունը: «Մենք մեզ անընդհատ հարց ենք տալիս՝ արդյոք ցանկանո՞ւմ ենք մեծ թվով քաղաքացիներ, թե՞ ցանկանում ենք բարձր որակի քաղաքացիներ», dw.com-ին տված մեկնաբանությունում նշել է ՆԳ նախարարի տեղակալը։ Թեև dw.comին չի հաջողվել այս թեմայի շուրջ զրուցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրենսդիրների հետ, բայց Նիկոլ Փաշինյանը վերջերս մանրամասն և իրեն բնորոշ անկեղծությամբ խոսել է Սփյուռքի հետ հարաբերությունների մոդելը փոխելու մասին։ Նա ազդարարել է հովանավորչական (պատերնալիստական) հարաբերությունների հին մոդելից հրաժարվելու մասին։ Վարչապետը հայտարարել է «տվողի և խնդրողի» դինամիկայից դեպի զարգացմանն ու ներդրումներին միտված ինստիտուցիոնալ գործընկերության անցնելու անհրաժեշտության մասին։ Ընթացիկ բարեփոխումները վերանայում են այն համակարգը, որը գործում էր 2007 թվականի փետրվարից։ Հենց այն ժամանակ խորհրդարանը թույլատրեց քաղաքացիներին ունենալ երկրորդ անձնագիր և հնարավորություն տվեց Սփյուռքի ներկայացուցիչներին ազատորեն և ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ստանալ հանրապետության քաղաքացիություն. այս քայլը վկայում էր Սփյուռքի համայնքների և հայրենիքի միջև կապերի ամրապնդման մասին։

Կառավարության քննադատները խստորեն դատապարտում են այս նոր նախաձեռնությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կարծում է, որ քաղաքացիության «որակի» մասին խոսակցությունները քողարկում են հայ ազգի հետ պետության կապերը խզելու ձգտումը։ Մեղադրելով գործող իշխանություններին «ազգային միասնությունը խարխլելու» մեջ՝ քաղաքական գործիչը վկայակոչել է վերջին շրջանի մի օրինակ՝ ցույց տալու երկքաղաքացիության համակարգի կարևորությունը։ Նա նշել է, որ Սիրիայում ընթացող պատերազմի ժամանակ այդ մեխանիզմը ծառայել է որպես «փրկօղակ»՝ հնարավորություն տալով հազարավոր սիրիահայերի արագ տեղափոխվել և հաստատվել Հայաստանում։

«Իրականում այս կառավարության գաղափարախոսությունը հիմնված է հետևյալի վրա. խզել Հայաստանի կապերը Սփյուռքի հետ՝ փորձելով կառավարել բնակչությանը մանիպուլ յատիվ քաղաքականության և սպառողական մտածելակերպի միջոցով», dw.com–ին ասել է պատգամավորը։

Փորձագետները ավելի զգուշավոր տեսակետներ են հայտնում։ Հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանը անձնագրերի տրամադրման գործընթացը բարդացնելու քայլը պայմանավորում է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին գործոններով։ «Իշխանությունները նպատակ ունեն համակարգված կերպով հեռու պահել Սփյուռքին քաղաքական գործընթացներին մասնակցելուց, քանի որ անհնար է նրանց նկատմամբ կիրառել ազդեցության այն նույն լծակները, որոնք գործում են երկրի ներսում», - բացատրել է նա dw.com–ին։ Միաժամանակ, փորձագետն ընդգծել է Երևանի խիստ զգայունությունը հարևան Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումների նկատմամբ. նա համոզված է, որ այդ երկրները շահագրգռված են մասնատել հայկական աշխարհը և խախտել միասնության ավանդական մոդելը։

Իր հերթին վերլուծաբան Բորիս Նավասարդյանը մատնանշել է երկրի ղեկավարության զուտ ներքաղաքական հաշվարկները։ Նրա տեսանկյունից, Հայաստանի իշխանությունները ձգտում են առավելագույնս համախմբել կառավարելի ներքին ընտրազանգվածը՝ չեզոքացնելով «իշխող կուսակցության գաղափարախոսությանը չենթարկվողների ազդեցությունը»։ «Պառակտում է ձևավորվում երկրի ներսում ապրող հայերի և արտերկրում գտնվողների միջև։ Արդյունքում պետությունը ռիսկի է դիմում կորցնել ազգային համախմբման հզոր ռեսուրսը»,– ասել է նա:

Քաղաքացիական հասարակությունը նույնպես այս զարգացումները դիտարկում է որպես հասարակությունը «ներքին» և «արտաքին» հատվածների բաժանելու փորձ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը dw.com–ին տված հարցազրույցում նշել է, որ երկրի ղեկավարությունը փաստացի թշնամի է հռչակել Սփյուռքը՝ վերջինիս ամենաարմատական թևի հետ ունեցած գաղափարական տարաձայնությունների պատճառով»։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ նոր սահմանափակումների հետ կապված հիմնական խնդիրը դրանց անխտիր բնույթն է. «Փորձելով թիրախավորել կոնկրետ կազմակերպությունների, որոնց հետ տարաձայնություններ ունեն, իշխանությունները վերջնարդյունքում ազդում են ամբողջ Սփյուռքի վրա»,– ասել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration