«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետ
SPORTԿատալոնական «Բարսելոնան» ակտիվ աշխատանքներ է տանում միանգամից մի քանի ֆուտբոլիստի թիմում պահպանելու ուղղությամբ: Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնները» մտադիր են երկարաժամկետ համագործակցություն ապահովել երեք խաղացողի՝ պաշտպան Չավի Էսպարտի, կիսապաշտպան Մարկ Բեռնալի և հարձակվող Ռաֆինյա Դիասի հետ: Նշվում է, որ վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստներն արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել նոր համաձայնագրեր կնքել կատալոնական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» տպավորիչ մեկնարկ է գրանցել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը յոթ անընդմեջ հաղթանակ է տոնել՝ դառնալով 31 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



