ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի սպառնալիքներին։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը ներկայումս չունի Կիևում դեսպանատան գործունեության փոփոխության ծրագրեր՝ կապված Մոսկվայի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին սպառնացող հնարավոր սպառնալիքների մասին հայտարարությունների հետ։
«Մենք ամեն օր վերլուծում ենք աշխարհի յուրաքանչյուր դիվանագիտական ներկայացուցչության շուրջ անվտանգության իրավիճակը։ Եթե առաջանա սպառնալիք, որը, մեր կարծիքով, պահանջում է գործունեության փոփոխություն, մենք դա կանենք»,-նշել է նա։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



